Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ծանոթ է Մոսկվայի տեսակետին և գիտի՝ ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։
Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։
Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է ԼՂ հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին:
Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին:
Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանն իմանա, որ պաշտպանում է Հայաստանին հարեւան Ադրբեջանի հետ հարաբերություններում աճող լարվածության եւ իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված կապերի ֆոնին։
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
ամիս
շաբաթ
օր